Էս երկու իրադարձությունը ես համարում հայ հասարակության համար ամենանշանակալին:
SOAD համերգ էն դեպքն էր, որ բոլորի մոտ միացրած էր Հ1-ի ուղիղ եթերը, իսկ Հանրապետության հրապարակի հավաքված երաժշտասերներին նույնիսկ փոթորիկը չէր կարող խանգարել: Սա էն դեպքն էր, որ մի ողջ երիտասարդություն միանգամից համախմբվել էր ու հավաքվել էին միմիայն մի գաղափարի շուրջ: Ինչպես նաև չմոռանանք, որ մարդիկ օրերով հերթ էին պահել համերգին ներկա գտնվելու համար, իսկ ժամեր առաջ ուղղակի իրարանցում էր Երևանի կենտրոնում:
Վեսթի համերգ: Ես կյանքում չէի կարող պատկերացնել, որ 20 րոպեում կարելի է քաղաքաքի կենտրոնում իրարանցում առաջացնել ու կարող է հայ ազգը 15 րոպեում տունը նստած՝ ելման դիրքից, գտնվել Կարապի լճի մոտ: Հայտարարությունը տարածվելուց ընդամենը 20 րոպե հետո (առեաջին 18 րոպե 58 վարկյանը ոչ մեկ իսկությանը չէր հավատում) գրեթե բոլորի տանը իրարանցում էր ու բոլորը շտապում էին: Դե նաև չմոռանանք, որ կյանքում էդքան մարդ ու ոստիկան միաժամանակ չէին գտնվել Կարապի լճի մեջ տեղում՝ թքած եղանակի, որ ջուր կա մեջը ու հոսանք է մեջը:
Կարճ ասած՝ մենք դեռ երկար կհիշենք այս երկու գերհզոր, գերհամախմբող երկու իրադարձությունները:
Կեցցե էն Երևանը, որ էտ երկու օրն էր եկել:
Անկախ Հայաստան