Դեկտեմբերի 11-ին՝ արգենտինացի երգիչ, կինոդերասան, հայտնի «Տանգոյի արքա» Կարլոս Գարդելի (1887-1935) ծննդյան օրը, նշվում է Տանգոյի միջազգային օրը: Այս մասին գրում է Calend-ը: Պարի կենտրոնում տղամարդն ու կինն են, նրանց փոխհարաբերությունները, վեճերը, կրքերը, հաշտեցումը, խանդը, որտեղ «երրորդն ավելորդ է»:

 

 

Տանգոն իմպրովիզացիա պար է, որտեղ շատ կարևոր է զուգընկերների՝ միմյանց լսելու ունակությունը: Այդ ունակությունը ծնվում է ենթագիտակցորեն:
Գոյություն ունեն տանգոյի ծագման մի քանի տարբերակներ: Դրանցից մեկով՝ տանգոն առաջացել է Բուենոս Այրեսի նավահանգստային արվարձաններից մեկում, որտեղ 19-րդ դարի վերջին և 20-րդի սկզբին հանդիպել և ձուլվել են աշխարհի մի շարք երկրների մշակութային ավանդույթներ:

 

 

 

Սևակ Գրիգորյան