Եվրոպայում իրավիճակը գնալով ահագնանում է և այդ ֆոնին ռուբլին սկսել է բարձանալ:Բրյուսելում չեն աշխատում դպրոցները: Ինքնաթիռները պայթունի վտանգի պատճառով կամ չեն թռչում կամ էլ վայրէջք են կատարում: Այս իրավիճակը ձեռնտու է ՌԴ-ին: Նրա հանդեպ պատժամիջոցները կսկսեն թուլացվել, քանի որ պայքարի թիրախը մեկն է և ՌԴ-ի հետ պետք է համագործակցեն: Ղրիմի հարցը Ռուսաստանը այս փուլում վերջնական կփակի:
Արաբական աշխարհի ջիհադիստները, որոնք ֆանատիկ են Եվրոպային այդքան շուտ հանգիստ չեն թողնի: Իհարկե Աբու Բաքր ալ Բաղդադիի և մնացածի հետ կարելի է պայմանավորվել կամ կարելի է նրանց առհասարակ վերացնել, բայց ներքին օղակներում գտնվող մահապարտների համար պայքարը ոչ թե գումարի մեջ է, այլ գաղափարական է: Այնպես, որ ժամացույցով ռումբը ակտիվացել է ու սկսել է պայթել: Վերահսկել չի ստացվի:
Էդգար Խաչատրյան