Ստամբուլում Հոլանդիայի հյուպատոս Ռոբերտ Շուդեբումը իր Twitter-յան էջում բողոք-գրառում է կատարել թուրք ցուցարարների "անգրագիտության" առումով...Պարզվում է,որ ՌԴ-ի կողմից Սիրիայի հյուսիսում բնակվող թուրքմեններին ռմբակոծելու դեմ բողոքող թուրք ցուցարարները ձվեր են նետել Ստամբուլում Հոլանդիայի հյուպատոսարանի վրա՝այն շփոթելով ՌԴ-ի հյուպատոսարանի հետ... Ռոբերտ Շուդեբումը բողոքել է,որ "հաճախ զայրացած թուրք ցուցարարները շփոթում են իրենց հարևանների (ռուսական հյուպատոսության) հետ"...

 

Այս գրառմանը պատասխանել է Ստամբուլում ՌԴ հյուպատոս Իգոր Միտյակովը,ով իր հոլանդացի գործընկերոջը տեղեկացրել է,որ այդ նույն երեկո ցուցարարները նաև եղել են ՌԴ հյուպատոսարանի մոտ,սակայն տուժել են հոլանդացիները...Պարզվում է,որ անգրագետ թուրք ցուցարարները միշտ շփոթում են նույն փողոցի վրա գտնվող ՌԴ-ի և Հոլանդիայի հյուպատոսարանները այդ երկրների դրոշների նմանության պատճառով...Սպիտակ,կապույտ և կարմիր գույները առկա են երկու երկրների դրոշներում,սակայն դասավորությունը տարբեր է...Սակայն թուրքի համար դա միևնույն է...Նրանք այդ գույները տեսնելով ուղղակի կատաղում են...


Հ.Գ.Հաշվի առնելով այն հանգամանքը,որ տգետ թուրքը մինչև հիմա չի տարբերում ՌԴ-ի և Հոլանդիայի դրոշները շատ զգույշ պետք է լինեն այդ երկրում Կոլումբիայի և Վենեսուելայի դեսպանատների և հյուպատոսարանների աշխատակիցները ևս...Այդ երկրների դրոշները բավական "նման" են Հայաստանի Հանրապետության դրոշին...Իսկ այս պարագայում թուրք բարբարոսները ձվերով չեն սահմանափակվի...

 

Գագիկ Համբարյան