Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների, բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները 2015-ի հոկտեմբերին 2014-ի հոտեմբերի համեմատ Հայաստանի Հանրապետությունում աճել են 1,7 տոկոսով, այս տարվա սեպտեմբերի համեմատ' 0,1 տոկոսով, 2014 -ի դեկտեմբերի համեմատ' 1,2 տոկոսով:
Հոկտեմբերին սեպտեմբերին համեմատ սակագների 0,1 տոկոս գնաճի պայմաններում գրանցվել է կենցաղային բնույթի՝ 0,1 տոկոս, հանգստի կազմակերպման՝ 0,3 տոկոս, մշակույթի ոլորտի՝ 0,6 տոկոս, տրանսպորտի՝ 1,1 տոկոս, հանրային սննդի 1,9 տոկոս ծառայությունների սակագների հավելաճ:
Բուժսպասարկման ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0,8 տոկոսով, իսկ բնակարանային-կոմունալ, կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Անահիտ Գրիգորյան