Աշխարհահռչակ Bloomberg Businessweek հրատարակությունը դասակարգել է աշխարհի 145 երկրներին՝ ըստ բնակչության առողջության ցուցանիշների: Հետազոտությունն իրականացվել է ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների հիման վրա:
Ուսումնասիրության հիմնական բաղադրիչներն են մարդկանց առողջական վիճակի դրական և բացասական ցուցանիշները, երկարակեցությունը, ծխողների ընդհանուր թվաքանակը երիտասարդների շրջանում և այլն:

 


Ըստ այդմ, աշխարհի «ամենառողջ երկիրը» Սինգապուրն է, որտեղ առողջ է բնակչության 89.45 %-ն, իսկ վարկանիշային ցուցակը եզրափակում է Սվազիլենդը՝ 0,26 % առողջ բնակչությամբ:
Հայաստանը վարկանիշային ցուցակում 79-րդ տեղում է՝ 43.96% առողջ բնակչությամբ: Մեր հարևաններից Թուրքիան 44-րդ հորիզոնականում է (58.83%), Վրաստանը՝ 71-րդում (48.11%), Իրանը՝ 76-րդում (45.13%) Ադրբեջանը՝ 87-րդում (36.72%), Ռուսաստանը 97-րդ տեղում է (26.44%): ԱՄՆ-ը զբաղեցրել է վարկանիշային ցուցակի 33-րդ հորիզոնականը (66.84%):

 


Իսկ «ամենաառողջ երկրների» առաջատար տասնյակը հետևյալ տեսքն ունի՝
1. Սինգապուր
2. Իտալիա
3. Ավստրալիա
4. Շվեյցարիա
5. Ճապոնիա
6. Իսրայել
7. Իսպանիա
8. Նիդերլանդներ
9. Շվեդիա
10. Գերմանիա:

 

 

Արմեն Պետրոսյան