Սկսենք ուսումնասիրել Սահմանադրական բարեփոխումներում տեղ գտած փոփոխությունները:
Սահմանադրական բարեփոխումների շրջանակում 3-րդ հոդվածը դարձել է անփոփոխելի: Այդ հոդվածը վերաբերվում է մարդու իրավունքներին: Ըստ գործող սահմանադրության՝ Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան(տես. գործող սահմանադրություն հոդված 3): Առաջարկվող բարեփոխումների համաձայն ՝ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են(տես առաջարկվող փոփոխություններ հոդված 3):
Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք , որ պետութոյւն եզրույթը փոխարինված է հանրային իշխանության եզրույթով: սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատուն ոչ միայն պետությունն է, այլ նաև ՏԻՄ-երն են: Այսպիսով մարդու իրավունքներն ավելի լայն պաշտպանության հնարավորություն են ստանում:
Էդգար Խաչատրյան