Կյանքը և մերօրյա գիտական իրողությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում գիտությունների թեկնածուների կամ դոկտորների երկրաչափական պրոգրեսիվ աճը որևէ կապ չունի հայրենի գիտության՝ այդ ոլորտներում ձեռքբերումների հետ: Եվ դա հատկապես բնորոշ է հումանիտար գիտություններին:
Ձևակերպվում են արհեստական կամ կրկնվող թեմաներ, դրանք շատ արագ հաստատվում եմ պատկան օղակներում, հետո առանց գիտական նորույթների առկայության կազմակերպվում են <փայլուն> պաշտպանություններ և գիտության նվիրյալը պատրաստ է:
Այսօր գիտական կոչումը վերածվել է հանրային ազդեցիկության ու մի տեսակ սոցիալական կեղծ ինտելեկտուալիզմի ինդիկատորի: Ու թերևս սա է այն հիմնապատճառներից մեկը, որ մեր երկրում գիտությունը չի զարգանում, կամ բացակայում է:
Ալեն Ղևոնդյան