Այս տարին նախատեսվում է ավարտել 4 տոկոս տնտեսական աճով:
Պետք է արձանագրել, որ միջազգային մի շարք կառույցներ այս տարի արել են սխալ կանխատեսումներ: Արժույթի միջազգային հիմնադրամի նախնական կանխատեսումը 0 տոկոս տնտեսական աճն էր՝ մի փոքր դրական շեղումով , այնուհետև, վերանայելով իր կանխատեսումը, կազմակերպությունը 2.5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել:
Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի նախնական կանխատեսումը – 1.5 տոկոս տնտեսական աճն էր, այն վերանայելուց հետո բանկի կանխատեսումը կազմում է 1-3 տոկոս տնտեսական աճ:
Իրականում, նման կառույցների կանխատեսումները ունեն լուրջ հետևանքներ: Մասնավորապես, բազմաթիվ ներդրողներ հետևում են այդ վիճակագրությանը, և, տեսնելով ոչ այնքան բարենպաստ ցուցանիշներ, չեն ցանկանում տվյալ երկրում որևէ գործունեություն իրականացնել:

 


Ֆինանսական նման կառույցների կողմից 4 տոկոսանոց աճ արձանագրող Հայաստանի տնտեսության նկատմամբ անվստահության անհեռատեսոթյունը պետք է որ հաջորդ անգամ ներդրողներին չհուզի, և հնարավորություն տա վստահորեն ներդրումներ իրականացնել մեր երկրում:

 


Տնտեսական անկյուն