Interfax գործակալության տեղեկություններով Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է,որ դեմ չէր լինի,եթե հանրաքվեի միջոցով Հարվային Օսիան մտներ ՌԴ կազմի մեջ՝վերականգնելով պատմական արդարությունը..."Այսօրվա քաղաքական իրականությունը այն է,որ մենք կարող ենք կատարել մեր պատմական ընտրությունը...Մենք պետք է վերամիավորվենք Ռուսաստանի մեր եղբայրների հետ՝դարերով ապահովելով մեր անվտանգությունն ու զարգացումը",-ասել է Լ.Տիբիլովը...Տիբիլովը նաև ասել է,որ Հարավային Օսիան ԵՐԱԶՈՒՄ է դառնալ ՌԴ-ի մաս...Եթե Լ.Տիբիլովի "երազանքն" իրականանա,ապա Թբիլիսին կդառնա դե յուրե սահմանային քաղաք,իսկ Բաքու-Սուպսա նավթամուղի մի մասն էլ կհայտնվի ՌԴ-ում...Էլ չեմ ասում Գորի քաղաքի, և Թբիլիսին Արևմտյան Վրաստանի հետ կապող երկաթուղու և մայրուղու մասին...

 


Հիշեցնեմ,որ 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո,երբ Վրաստանը պարտություն կրեց և կորցրեց Հարավային Օսիայի իր կողմից վերահսկվող տարածքները,ՌԴ ջանքերի շնորհիվ Ցխինվալիի անկախությունը բացի Մոսկվայից ճանաչեցին նաև Վենեսուելլան,Նիկարագուան և Նաուրուն...
Հ.Գ.Հետաքրքիր գործընթացներ են սկսվում Հարավային Կովկասում...Ինչպես և սպասվում էր Վ.Վ.Պուտինը,ով ԽՍՀՄ փլուզումը անվանել էր "ХХ դարի մեծ ողբերգություն" սկսել է վերականգնել երբեմնի հզոր Ռուսաստանի դիրքերը....Ինչպես բոլշևիկների առաջնորդ Լենինը 1920-21 թթ.սկսեց հետ վերադարձնել այն "տարածքները",որոնց անկախություն էր տվել Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո,այդպես էլ Պուտինն է հավաքում այն տարածքները,որոնք կարմիր աստառով Ռուսական կայսրությունը՝ԽՍՀՄ-ը կորցրեց 1991 թ-ի փլուզվելուց հետո...Պուտինյան Ռուսաստանը,որն ունի 16-րդ դարի՝Իվան Ահեղ ցարի ժամանակների սահմանները, չի կարող իրեն զգալ գերտերություն..."Պատմական արդարությունը" վերականգնելու՝ԽՍՀՄ-ի նախկին տարածքները Մոսկվայի վերահսկողության տակ վերադարձնելու համար ՌԴ նախագահ Վ.Պուտինը կօգտագործի Տիբիլովին և նրա նմաններին...

 

Սակայն պետք է նշեմ,որ շատերը կպայքարեն Վ.Պուտինի այս ծրագրի դեմ՝դաշնակիցներ ձեռք բերելով Եվրոպայում և Ատլանտյան օվկիանոսից այն կողմ...Թե ինչ արդյունքի կհասնի Պուտինը՝ցույց կտա ժամանակը...Իսկ ես համոզված եմ,որ Հարավային Օսիայից հետո ՌԴ-ի կազմի մեջ "կցանկանան" մտնել Աբխազիան և Մերձդնեստրը,որի բնակչության մեծ մասը ռուսախոս են...
Հայաստանի ՌԴ-ի կազմի մեջ մտնելու մասին վերջերս բարբաջում էր նաև Վ.Պուտինի "պրովինցիալ լակեյներից մեկը"՝Անդրանիկ Նիկողոսյանը...Իսկ հիմա էլ ՌԴ-ում բնակվող հայ մեծահարուստներից մեկը,"Ռուսաստանի հայերի միության" նախագահ Արա Աբրահամյանն,ում համար նախագահը Վ.Պուտինն է,որոշել է կուսակցություն բացել ՀՀ-ում...
Հիմա արդեն պարզ է,թե ում շահերն են պաշտպանում այս անձինք և ինչ ծրագրեր են իրականացնում այստեղ...Չմոռանանք նաև Զ.Բալայանի Պուտինին հասցեագրված նամակի մասին...

 

Գագիկ Համբարյան