Ինձ չի հաջողվում հանգստանալ, իմ կյանքը համատարած անքնություն է, ես չեմ աշխատում, չեմ քնում, ես զբաղված եմ միայն անքնությամբ: Կամ հոգիս է թափառում, իսկ մարմինս պառկած է, կամ հոգիս է պառկած, իսկ մարմին թափառում է, սակայն ես քուն չունեմ, իմ ողնաշարի վրա գիշերալամպն է վառվում և անհնար այն հանգցնել:

 

 

Իսկ գուցե ողջամտությու՞նն է, որ թույլ չի տալիս քուն մտնել, քանի որ ես պիտի որոնեմ, որոնեմ ու որոնեմ, իսկ այն, ինչը փնտրում եմ, ինքս էլ չգիտեմ՝ ինչ է:

ԱՆՐԻ ՄԻՇՈ

 

Հովիկ Չարխչյան