2015-ի հունվար-օգոստոսին, համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում "Պատրաստի մետաղե արտադրատեսակներ, մեքենաներ և սարքավորանք, էլեկտրասարքավորանք" ապրանքախմբի մեջ մտնող Էլեկտրական հաշվիչների արտադրությունն ավելացել է 5 անգամ նախորդ տարվա նույն ժամանակահտավածի համեմատ, ցածրավոլտ էլեկտրական մալուխներինը' 2,1 անգամ, խողովակային ամրաններինը' 38,5 տոկոսով, օպտիկա-մեխանիկական սարքեր եւ սարքավորումներ' 21,6 տոկոսով, համակարգիչներ' 8,2 տոկոսով:

 


Դրա հետ մեկտեղ, նվազել են էլեկտրաեռակցման սարքավորումների, մետաղահատ գործիքների, էլեկտրաշարժիչների, օպտիկա-մեխանիկական սարքերի և սարքավորումների, ռելեների, պոմպերի, ջրային հաշվիչների, ավտոմոբիլային մարտկոցների արտադրությունը:

 

 

Կարինա Սանթրոսյան