«Բիզնես-լեդի» Սիլվա Համբարձումյանը, ով հասարակությանը ավելի հայտնի է իր սկանդալային պահվածքով,ով Սյունիքի մարզպետ Լիսկայի հետ իրար էին ծեծում Երևանի հյուրանոցներից մեկում, սկսել է սնանկանալ: Սույն տիկինը, ով ժամանակին անգամ քաղաքական գործունեություն ծավալելու մասին էր բարձրաձայնում և հասարակության կողմից առավել լայն ճանաչում ստացավ «Արմենիա Մարիոթի» հայտնի ապտակից հետո, պարտքեր է կուտակել, և, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությանը պատկանող գույքը հանված է աճուրդի, բայց գնորդ այդպես էլ ի հայտ չի գալիս։ Առաջին աճուրդը չի կայացել՝ գնորդի բացակայության պատճառով։
Հաջորդ կրկնաճուրդը կկայանա հոկտեմբերի 14-ին։ Այս անգամ ընկերության գույքը՝ հիմնականում բեռնատար ավտոմեքենաներ, արդեն կվաճառվեն առանձին-առանձին լոտերով։ Պարզվում է՝ ընկերությունն իր գործունեության ընթացքում պարտքեր է կուտակել «Կարին», «Մանանա Գրեյն», «Թալգրիգ» ընկերություններին, ՀՀ ֆինանսների նախարարության Արաբկիրի տարածքային հարկային տեսչությանը, ինչպես նաև՝ «ՎՏԲ Հայաստան» բանկին։
Անշուշտ, Հայաստանում պատահական «հարստացումներ» և «աղքատացումներ» չեն լինում, և շատ հետաքրքիր է, թե ով է այդ առեղծվածային տիկինը և որտեղից կարողացավ ձեռք բերել իր ահռելի հարստությունն ու սկանդալային համբավը: Համացանցում այդ տիկնոջ մասին առավելապես կարելի է գտնել ինչ որ պարտք ու պահանջների, սկանդալների ու քաշքշուկների վերաբերյալ տասնյակ նյութեր: Անգամ կոռուպցիոն գործարքների մասին հայտարարություններ է արել, սակայն հետագայում դրանք անհետևանք են մնացել: Հավանաբար, լինելով քրեաօլիգարխիկ համակարգի տիպիկ ներկայացուցիչ, նա նման հայտարարություններով կարողանում է շանտաժով իր խնդիրները լուծել, թեև վաղուց նման պահվածքի համար պետք է պատասխանատվության ենթարկվեր: Հետաքիքիր է, ինչու մեր իրավապահները չեն փորձել ստուգել Սիլվայի՝ աջ ու ձախ շաղ տրված հայտարարությունները ահռելի քցոցիների, պարտք ու պահանջների ու կոռուպցիոն սկանդալների մասին: Ինչու՞ պետության քթի տակ նա կարողացավ ամեն անգամ իր հարցերը լուծել, իսկ որևէ մեկը պատասխան չտվեց, այդ թվում և ինքը: Ակնհայտ է, չէ՞, որ այս շղթայում ինչ որ բան այն չէ և գործ ունենք անպատասխանատու գործելաոճ դրսևորող պետության ու գործարարների հետ:
Այժմ նոր հրապարակային բազարներ են սկսվում. տիկնոջը պատկանող ընկերություն է սնանկանում: Առ այսօր՝ ոչ մի խոսք, ոչ մի տառ, ոչ մի բառ: Մինչդեռ սնանկացող ընկերությունում ստուգումները վաղուց էին սկսել, դեռ 2011 թվականի նոյեմբերից Արաբկիրի հարկային տեսչությունը ստուգումներ է սկսել Սիլվա Համբարձումյանին պատկանող ձեռնարկություններում: Ժամանակին մամուլում այս փաստը հաստատել է հենց ինքը' Սիլվա Համբարձումյանը: Ստուգվել է նրան պատկանող «Կալաչ» ընկերությունը: Սա այն հացի գործարանն է, որը գործարարը գնել էր Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանից: Հենց այդ նույն ժամանակ Ս. Համբարձումյանը լուրջ կոնֆլիկտներ ուներ Սյունիքի մարզպետի հետ:
Մեկ այլ, մինչ այժմ չբացահայտված դրվագ. հենց նույն այդ ժամանակ, երբ նա ծեծվեց Լիսկայի կողմից և միաժամանակ ստուգվում էին նրա ձեռնարկությունները, նա խիստ ուշագրավ հայտարարություն արեց իր ասուլիսի ժամանակ: Համբարձումյանն ասել էր, որ հանդիպել է մանկապղծության համար մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջ հետ: «Նրա կինը շատ բան ունի ասելու, 99 թվականի մասին պատմելու: Նա պահել է դա, որ ամուսնուն շուտ բաց թողնեն: Ինքն ասաց' եթե չթողնեն, ես ինքս լրագրողներին կասեմ»,- ասուլիսի ժամանակ, ըստ «Հետք»-ի, ասել է Համբարձումյանը:
Սերոբ Տեր-Պողոսյանը մահացավ, իհարկե ազատ չարձակվեց, ու լռեց նաև Սերոբ Տեր-Պողոսյանի կինը: Եվ առ այսօր մնաց անհայտ՝ ինչու՞ հնչեց այդ հայտարարությունը, համապատասխան մարմինները զբաղվեցի՞ն դրանով, թե՞ ոչ: Թե Հայաստանում կարելի է անընդհատ տարբեր աղմկահարույց, անգամ երկրի անվտանգությանն սպառնացող բաներ հայտարարել և որևէ բացատրություն չտալ...
Совпадение?
Не думаю...