Սեպտեմբերի 15-ը որպես Ժողովրդավարության միջազգային օր հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2007 թվականին։ ՄԱԿ-ն առաջարկել է պետություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային, միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին ընդունել նոր տոնը՝ որպես աշխարհում ժողովրդավարության վիճակի վրա ուշադրություն դարձնելու առիթ։ Ժողովրդավարությունը կամ դեմոկրատիան հիմնված է ժողովրդի ազատ կամարտահայտության վրա եւ սերտ կապ ունի իրավակարգի եւ մարդու հիմնարար իրավունքների ու ազատության ապահովման հետ։

 

«Դեմոկրատիա» բառը ծագում է հին հուական երկու բառերից, որոնք նշանակում են «ժողովրդի իշխանություն»: Ժամանակակից հասարակությունը ժողովրդավարությունը դասում է ունիվերսալ արժեքների ու սկզբունքների շարքում։ Ի դեպ, ՄԱԿ-ը աջակցում է այս կամ այն պետության կառավարության՝ ժողովրդավարության խրախուսման եւ ամրապնդման ջանքերին միայն կազմակերպության կանոնադրության համաձայն եւ միայն այդ կառավարության խնդրանքով։ Ժողովրդավարական երկրներում այս առիթով միջոցառումներ են լինում, ժողովրդավարության մասին գրքույկներ են բաժանում:

 

Սևակ Գրիգորյան