Քաղաքական մշակույթ' պարտադիր կատեգորիա
Ցանկացած կայացած քաղաքական համակարգում ստեղծվող քաղաքական ինստիտուտները, դրանց սոցիալական անհրաժեշտությունները, անձի և իշխանության փոխադարձ հարաբերությունների ձևերը որոշվում են առկա քաղաքական մշակույթով:
Յուրաքանչյուր սոցիալական խմբերի և անհատների ներգրավումը քաղաքականության մեջ պայմանավորված է տվյալ խմբի սոցիալական հայացքներն իրականացնելու ձգտմամբ: Հարկ է ընդգծել, որ հասարակության մեջ գոյություն ունեցող հայացքներն իրականացվում են ոչ թե անմիջականորեն, այլ միջնորդավորված են սուբյեկտների մոտ գոյություն ունեցող քաղաքական նշանակությունով և հայացքներով: Այդ հայացքներն արտահայտվում են դեպի իշխանությունները, քաղաքական ինստիտուտները, ընտրախավը և լիդերները դրսևորվող վերաբերմունքով: Այդ մտքերը և նշանակությունները կարգադրվում են հասարակության մեջ իշխող քազաքական մշակույթով, այսինքն, նորմատիվ արժեքավոր համակարգով, որի կարծիքն է բնակչության մեծ մասը:

 


Քաղաքական մշակույթն իրենից ներկայացնում է արժեքների ամբողջություն, համոզումներ, կողմնորոշումներ, որոնք հասարակության կողմից ընդունված երևույթ են և ծառայում են քաղաքական փորձի կարգավորման և հասարակության բոլոր անդամների քաղաքական վարքի կանոնավորմանը: Քաղաքական մշակույթն իր մեջ պարունակում է ոչ միայն քաղաքական իդեալները, արժեքները, հաստատումները, այլ նաև քաղաքական կյանքի գործող նորմաները:
Այդպիսով քաղաքական մշակույթը որոշում է տիպային օրինակները և քաղաքական վարքի կանոնները, իշխանությունների, անհատների, հասարակության փոխներգործությունը: Նորմաների, արժեքների, իդեալների, ավանդույթների ամբողջությունն ապահովում է հասարակության ինտեգրացումն ընդհանուր նպատակների շուրջ, նպաստում է քաղաքացիական համաձայնությանը և կայունացմանը:
Օրինակ իրականում դժվար է պատկերացնել ԱՄՆ–ի քաղաքական մշակույթն առանց այդպիսի քաղաքական արժեքի, ինչպիսին է հայրենասիրությունը, որն արտահայտվում է որպես հարգանք մարդկության առաջին Սահմանադրության և ամերիկյան դրոշի հանդեպ:

 


Ճապոնացիների քաղաքական վարքը և կյանքը իրականանում է հետևելով նրանց ազգային սովորույթներին, որոնցից առանձնանում է անձի անհատական օրինապահությունը ղեկավարության, կուսակցության և ձեռնարկատիրոջ նկատմամբ: Իբրև համազգային խորհրդանիշ, որը նպաստում է քաղաքական կայունացմանը, հանդիսանում է միապետության ինստիտուտը, քաղաքական ուժերի բարձր աստիճանի համաձայնությունը, քաղաքացիների օրինապահությունը իշխանության հանդեպ (չմոռանանք թե ճապոնական հասարակությունն ինչպիսի սրբորեն է վերաբերվում իր միապետին' միկադոյին):
Մեծ Բրիտանիայի քաղաքական մշակույթը տարբերվում է յուրովի արժեքների համախմբումով, որոնք անգլիացիները բաժանում են հետևյալ կերպ՝ կառավարության գրություն, անհատականության ազատություն, հավասարության չճանաչելը, անհատական անձեռնամխելիությունը և այլն:
Կախված նրանից թե տվյալ հասարակության մեջ գերակշռում է գիտելիքը թե հավատքը, առանձնացվում է երեք իդեալական քաղաքական մշակույթի տիպեր՝ նահապետական, հպատակային և մասնակցության մշակույթ:

 


Նահապետական քաղաքական մշակույթը բնութագրվում է տեղական արժեքների կողմնորոշմամբ՝ կլանների, սեռերի և ցեղերի արժեքները և այդ մշակույթը կարող արտահայտվել հայրենասիրության ու կոռուպցիայի ձևով: Այս տիպի մշակույթը բնորոշ է երիտասարդ անկախ պետություններին, որտեղ քաղաքական մշակույթը մասնատված է:
Հպատակային քաղաքական մշակույթը ենթադրում է մարդկային պասիվ վերաբերմունք քաղաքական համակարգի հանդեպ: Այն հիմնվում է ավանդույթների վրա, սակայն քաղաքականապես գիտակից է:
Մասնակցության մշակույթը տարբերվում է քաղաքական ակտիվությամբ, նպատակահարմարությամբ: Քաղաքացիները ձգտում են ակտիվ կերպով ներգործել քաղաքական համակարգի վրա, ուղղություն տալ նրա գործունեությանը ընտրությունների և դեմոնստրացիաների օգնությամբ:
Ամփոփելով նշենք, որ քաղաքական մշակույթների վերլուծությունն այսօր հատկապես կարևոր է' յուրաքանչյուր հասարակության ներսում գոյություն ունեցող լարվածություններն ու պառակտումները հասկանալու համար:

 

Արմեն Հովասափյան