2015-ի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է 3,6 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների գնաճը 2015-ի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ կազմել է 2,9 տոկոս: 2014-ի դեկտեմբերի համեմատ պարենային ապրանքնրի գները արձանագրել են 7 տոկոս գնանակում, իսկ ահա 2015-ի հուլիսի նկատմամբ գնաճն այստեղ կազմել է 0,3 տոկոս:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, պարենային ապրանքների 0,3 տոկոս գնաճը հուլիսի նկատմամբ հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, ոչ ոգելից խմիչքի, բանջարեղենի և կարտոֆիլի 0,3-11,8 տոկոս գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 4-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0,1-11,8 տոկոս գնաճ, 7-ում՝ 5,5-0,2 տոկոս գնանկում, իսկ երկուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Կարինա Սանթրոսյան