Սեպտեմբերի 3-ին ՀՀ-ում մեկնարկել է «Շանթ 2015» համապետական զորավարժությունը, որին մասնակցում են ՀՀ զինված ուժերի բավականին մեծ թվով ստորաբաժանումներ, ՀՀ բոլոր պետական գերատեսչությունները, ինչպես նաև պահեստազորում գտնվող ՀՀ քաղաքացիները:
Զորավարժությունը նպատակաուղղված է պաշտպանությանը, պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձակա տարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը՝ զորավարժության սցենարում առկա է մտացածին հակառակորդը, իսկ իրավիճակն առավելապես համապատասխանեցվել է իրականությանը:

 


Քանի դեռ իրականում առկա է բացահայտ վտանգն ու ագրեսորի կողմից մշտական բնույթ ստացած դիվերսիոն գործողությունները, նման տիպի զորավարժանքները միանշանակ պետք է լիեն պարտադիր: Հարկ է նշել, որ օրինակ Իսրայելում, որին ստատիստիկայով կարելի է համարել մի քանի կողմից հնարավոր պատերազմի մշտական վերսկսկման վտանգի առջև կանգնած պետություն, համապետական լայնամաշստաբ զորավարժություններ անցկացնում է տարեկան մի քանի անգամ և դա իհարկե հասարակության կողմից ընկալվում որպես բնական գործընթաց:
ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է բավականին լուրջ և մոտիվացված վերաբերվի պետական անվտանգություն ասվածին, քանզի փաստացի ազգային անվտանգությունը վեր է ցանկացած ներպետական ու ներքաղաքական գործընթացից:

 

Արմեն Հովասափյան