Մինչև հիմա հավատս չի գալիս, որ «Ոչ թալանինը» որոշել ա հենց սեպտեմբերի 1-ով Բաղրամյանը կրկին փակել: Տղերք, դուք փոքր չե՞ք եղել, դպրոց չե՞գ գնացել, ձեր համար սեպտեմբերի 1-ը, այն էլ ամենաառաջինը, ձեր մանկության ամենավառ օրերից չի՞ եղել: Իսկ ձեր սեպտեմբերի 1-ը ինչ որ մեկը հարամե՞լ ա: Չէ՞: Բա այդ դեպքում, ինչո՞ւ եք ուզում, որ հազարավոր երեխաների համար, ում համար վաղը լինելու է իրենց կյանքի առաջին սեպտեմբերի 1-ը, էդ ամենահիշվող տոնը մթագնի:

 


Հիշեք, որ վաղը դպրոց են գնալու այդ թվում նաև այն մարդկանց երեխաները, ովքեր Ձեզ սատարում էին Բաղղրամյանում: Որքանո՞վ է արդարացված հենց այդ տոնական օրը ակցիայի համար ընտրելը: Չէ՞ որ, բոլորս էլ հասկանում ենք, որ վաղը Բաղրամյանի փակելու փորձը՝ ցանկացած եզրահանգումով հղի է բազմաթիվ ռիսկերով ու լարվածությամբ: Մի՞թե չի կարելի սպասել ու ձեր անելիքը անել մեկ ուրիշ օր: Անպայման է մասսայականություն ապահովել՝ երեխաների տոնը փչացնելու հաշվի՞ն: Չի սազում ձեզ, տղե՛րք:

 

Գուրգեն Վարոսյան