Աշակերտուհիներն ու ուսուցչուհիները 20-րդ դարասկզբին... Ներկայացվող լուսանկարներում պատկերված են «Անատոլիա» ամերիկյան քոլեջի հայ աշակերտուհիներն ու իրենց ուսուցչուհիները: Քոլեջը տեղակայված էր Սեբաստիայի վիլայեթի մեջ մտնող Ամասիայի սանջակի Մարզվան (Մարզիֆոն) ավանում:

 

 

Այն գործել է 1886 թվականից' մինչեւ 1921 թիվը եւ համարվել ամերիկյան ամենամեծ ուսումնական հաստատությունը Օսմանյան Թուրքիայում: Նկարները վերցված են «Անատոլիա» քոլեջի թվայնացված առցանց ֆոտոդարանից' Anatolia College Digital Archives & Special Collections:

 

 

 

 

Ռուբեն Շուխյան