Թուրքիայի ներքին գործերի նախարարը Սեբահաթթին Օզթուրքը պաշտոնակ է արել Դիարբեքիր նահանգի ոստիկանապետին ,ինչպես նաև աստիճանազրկել է մի շարք բարձրաստիճան ոստիկանականների, իսկ 17- նկատմամբ նշանակվել է ծառայողական հետաքննություն:

 

Ոստիկանները մեղադրվում են Անկարային չենթարկվելու և Դիարբեքիրում ինքնուրույն գործելու և անջատողական հայացքներ ունեցող PKK-ի անդամներին աջակցելու մեջ: Դիարբեքիրի ոստիկանապետ է նշանակվել Դիարբեքիրի ազգային անվտանգության տնօրեն Այդին Բոյղյուրսը:Այդին Բոյղյուրսը հայտնի է իր հակաքրդական հայացքներով և մի քանի անգամ ենթարկվել է հարձակումների PKK-ի զինյալների կողմից: Արդեն նորանշանակ նահանգային ոստիկանապետը պաշտոնանկ է արել նահանգի չորս շրջանային ոստիկանապետերի:

 


Կիլիկիա Հայաստան