* * *
-Գլխավորը մենք ենք ու Ամերիկան, չէ՞:
-Ավստրիան:
-Կարևորը մենք ենք ու Ամերիկան, Ավստրիան մանր երկիր է, մանրերի գործը հեշտ է, մեղքս մեզ է գալիս, մեկ էլ Ամերիկային, մանրերը արանքում գլուխ են պահում: Մենք մեզ համար ստեղ ոչխար ենք պահում... Էն խեղճ Քենեդիին ինչի՞ սպանեցին:
-Ցավդ կտրե՞լ է:
-Ասա, վատ էր ղեկավարում՝ հանեիք էդ պաշտոնից: Էն մարդուն ինչի՞ տվեցիք, սպանեցիք, թե՞ մեր սրտով չէր գնում:
-Է՜հ... հայի բախտ ուներ:

 

* * *
-Մի անգամ Հալեպում 50 տաճիկ ծեծում էին մի վենետիկցու և հայհոյում իմ ազգը, ես բռնեցի այդ թլպատված շան կոկորդը և կտրեցի՝ ահա այսպե՜ս:
-Հալեպը պիտի որ Լեհաստան լինի, Լոձի մոտեքը, չէ՞:
-Հալեպն Արաբստան է, է՜ս կողմերի վրա:
-Լեհ աղջիկները սիրո՜ւն են:
-Դո՞ւ որտեղից գիտես:
-Է որ սիրուն են, ասեմ սիրո՞ւն չեն:

 

* * *
-Էս եզն ինչո՞ւ է թունավորվել:
-Եսիմ, էս դժվար կյանքից հոգնել է, ուզում է սատկել, հակահեղափոխականները թունավորել են:

 

* * *
-Բա կարծում ես մի մարդով եզ շուռ տալը հե՞շտ է: Մի մարդ ըսկի մի կնիկ էլ չի կարում շուռ տալ, էլ ուր մնաց մի եզ:

 

* * *
-Էս պետությունն էլ շատ է անտնտես, ո՜ւմ ասես փող է տալիս:

 

* * *

-Աշխարհը հա՜յ կրակ, երկիրը պտտվում է, քամակը դեմ է անում արեւին:

 

* * *

-Համ կնիկ է ուզում, համ չբեր է ուզում, բանն էլ հետն է ուզում...

 

* * *

-Սա կեղտ չի, թրիք է: Կեխտն ու թրիքն էլ չեք տարբերում:

 

* * *
-Ոչխար էր, ոչխար ենք մորթել, բա քեզ հո չէինք մորթելու:
-Իսկ ինչո՞ւ ես մորթել ուրիշի ոչխարները: Գուցե դրանք Ռևազի ոչխարները չէին, այլ Երևանի այսինչ գիտահետազոտական, մեծ կարևորություն ունեցող փորձերի համար ներարկված այսինչ տիպի միկրոբներ էին:
-Դե, տղերքը սոված էին, 2 ոչխար էինք մորթել, ինչ ես գիտահետազոտական-միտահետազոտական...

 

* * *

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ