Գաղտնիք չէ, որ այս տարի գրեթե բոլոր մարզերն ունեցել են առատ բերք: Արտադրանքի մեծ ծավալներ ունենալուց հետո գյուղացու ու առհասարակ ցանկացած արտադրողի հիմնական խնդիրներից է համարվում դրա իրացումը:
Այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ վարչապետը հանդիպել է տեղի ֆերմերների հետ: Վերջիններս գործադիրի ղեկավարին ասել են, որ այս տարի մասնավորապես հացահատիկի մասով ունեն ռեկորդային արդյունքներ և մտավախություն կա, որ կարող են խնդիրներ ունենալ իրացման հետ: Ֆերմերները հավելել են նաև, որ գործարարները ցածր գներով են իրացնում ապրանքը:

 


Վերը նշված խնդրի մասով մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ապրանքի օպտիմալ գնի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Խորհրդակցությունից հետո վարչապետը խոստացել է, որ իրացման հետ կապված նույնպես խնդիրներ չեն լինելու:

 

 

Նարեկ Սարգսյան