Գաղտնիք չէ, որ այս տարի գյուղատնտեսության ոլորտում առկա վիճակը մեղմ ասած բարվոք է: Մեծ են թե՛ արտահանման ծավալները և թե՛ պրոդուկտի արժեքները: Արտահանված գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը բաժին է ընկնում ԵԱՏՄ անդամ երկրներին: Դրան բնականաբար նպաստել է Կառավարության կողմից իրականացված մաքսային գործընթացների պարզեցումը և պատժամիջոցների հետևանքով Ռուսական շուկայի «դատարկ» լինելու փաստը: Անցյալ տարվա երկրորդ կեսից սկսած Մոլդովական մամուլը նյութեր էր տարածում առ այն, որ մեր պրոդուկտները ՌԴ շուկայում գրավելու են իրենց արտադրանքի տեղը:

 

Ինչևէ, անցավ ժամանակ և մենք տեսանք, որ մասնավորապես միրգ-բանջարեղենի մասով մեր մոտ չկա արտահանման ու ապրանքի իրացման խնդիր: Այսօր արդեն ռուսական մամուլում տեղ էր գտել ՌԴ գյուղատնտեսության վերահսկողության տեսչության այն որոշումը, ըստ որի ժամանակավորապես դադարեցվում է Ղազախստանից մանր եղջերավոր անասունների ու դրանցից ստացած մթերքների ներկրումը:
Որպես հիմք նշվում էր մի շարք հիվանդություններ առաջացնող հարուցիչի առկայությունը կենդանիների մեջ:
Ճիշտ է Ղազախ ֆերմերների համար սա ուղղակի աղետ է, որը երկարաժամկետում կարող է ահռելի վնասներ հասցնել, բայց պետք է փաստել, որ վերը նշված որոշումը հայ արտադրողներին նոր հնարավորություն է տալիս

 

ՌԴ շուկա մտնելու և հաստատվելու համար:
Հ.Գ. Հարկավոր է օգտվել ցանկացած հնարավորությունից Ռուսական շուկայում ապահով ու հստակ տեղ գրավելու համար:

 

Տիգրան Հարությունյան