«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երրորդ փուլի վաճառքի պայմանները հաստատվեցին կառավարության նիստում:
Վարչապետի հարցին, թե կա? պահանջարկ այս ծրագրի նկատմամբ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը դրական պատասխանեց, տեղեկացնելով, որ ծրագրի առաջին և երկրորդ փուլերի արդյունքում բաշխվել է 242 բնակարան, իսկ այս որոշումը վերաբերում է չբաշխված 25 բնակարաների վիճակահանությանը եւ բաշխմանը:
Անահիտ Գրիգորյան