Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Ամբողջ մայրաքաղաքով, տո՛ հանրապետությունով մեկ մի վիրուս է շրջում, գրիպ է ինչ է, թե այլ տեսակ է, կոկորդացավ, հազ՝ բրոնխների, թոքերի բորբոքումներով…Հանգիստ շրջում ու վարակում է, իսկ մեր առողջապահության նախարարությունը փաստորեն էշի ականջում քնած է կամ էլ աշխատակիցները էկզոտիկ, վարակազերծ վայրերում հանգստանում են: Սոցիալական ցանցերում մեռան գրելով, տուն չկա մեծ-փոքր չհազան, տառապեն ու վարակեն հարևան-բարեկամներին…

 

 

Մենք առողջապահության նախարարություն ունե՞նք: ՖԲ-ում չկան, մամուլի խոսնա՞կ էլ չկա իրազեկի: Դժվա՞ր է միջոցներ ձեռնարկել, կանխարգելիչ աշխատանքներ տանել, հաղորդումներ, տեղեկատվություն տալ:

 

 

Լավ ո՞ւմ եք պետք, ո՞ւմ համար եք:

 

 

Համոզված եմ հզոր, ուռճացված, բազմաքանակ, գալստուկավոր, խիստ-խիստ դեմքերով ապարատ ունեք…Դե զբաղվե՛ք, բա մենակ ալյուրին երկաթ՝ հավելանյութ խառնե՞լն է ձեր գործն ու օրախնդիրը»: