Վերջին օրերին հաճախ կարելի է հանդիպել՝ «Իմ սահմանադրական իրավունքն է», «իմ ազատ տեղաշարժի իրավունքն է», «որտեղ կուզեմ կնստեմ», «որտեղով կուզեմ կքայլեմ», «որ փողոցն ուզեմ կփակեմ» արտահայտությունները:


Այո, սահմանադրական իրավունքի խախտումը, այն էլ ոստիկանության կողմից, լուրջ մեղադրանք է, սակայն վերևում նշածս արտահայտություններ հնչեցնողները պետք է հիշեն, որ օրենքներն ու սահմանադրությունը մեկ կամ երկու հոդվածով չեն սահմանափակվում, ինչպես նաև՝ սահմանադրությունը պետք է դիտարկել ամբողջական սկզբունքների ու տարրերի համատեքստում:


Յուրաքանչյուրս, «մեր փայ սահմաանդրականությունը իրացնելիս» պետք է ուշադիր լինենք, որպեսզի չխախտենք այլոց իրավունքները: Երկրորդը, Սահամանդրությունը չի ասում, որ ազատ շարժի իրավունքն է՝ «քշի Թուրքիա»: Ի վերջո, Սահմանադրություն ընթերցելիս կամ ուսումնասիրելիս, պետք է ուշադիր լինել ոչ միայն գրվածին, այլ հասկանալ դրա իրական իմաստը:

 

Տիգրանուհի Դավթյան