Անհասկանալի է Ստերլիգովի՝ Ղարաբաղ այցելելու հետ կապված նեղմիտ հոդվածները: Թե ո՞վ է ինքը, ինչի՞ համար եկել Արցախ, իր գործն է: Եթե չկա դատարանի որոշում իր ինչ-որ անօրինական գործունեության մասին, ապա գոյություն ունի անմեղության կանխավարկած:


Ղարաբաղի դռները պետք է բաց լինեն բոլոր մարդկանց համար, հատկապես նրանց, ում հալածում են իրենց երկրներում: Ղարաբաղի հայերին էլ էին հալածում Ադրբեջանում, և այդ իսկ պատճառով նրանք կռվել են ազատության համար: 


Արցախը պետք է դառնա ազատության խորհրդանիշ: Թող բոլոր երկրների այլախոհները գան բնակվելու Արցախում: Դա է Արցախի առաքելությունը:


Ստեփան Դանիելյան