Ոստիկանությունն այսօր ցուցարարաներին մինչև 12.30 ժամանակ էր տվել ազատելու Բաղրամյան պողոտան և պայքարը շարունակել այն վայրերում, որտեղ չի խաթարվի երթևեկությունը:

 

Ցուցարարները չհամաձայնվեցին և ոստիկանությունը ստիպված եղավ ուժ կիրառել ու բացել երթևեկությունը, որի արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ բերման ենթարկվեցին: Ինչպես հայտարարվեց ոստիկանության կողմից, որևէ մեկի նկատմամաբ քրեական գործ չի հարուցվելու և բոլորը շուտով ազատ կարձակվեն:


Ոստիկաններն անգամ մահակներ չունեին իրենց ձեռքերում: Այս անգամ ցուցարար-ոստիկան «կոնտակտն» ավելի հանգիստ էր: «Ջրցան օպերացիայից» հետո ոստիկանները կարծես փոխել էին գործողությունների մարտավարությունը: Այստեղ հարց է առաջանում ՝ կշարունակե՞ն վերջիններս մշտապես նման մոտեցում ցուցաբերել, թե ոչ:

 

Մի բան է պարզ, որ ոստիկանության նման գործողության առիթ հանդիսացավ Սանսարյան Դավիթի հայտարարած «մեկ քայլ առաջ» օպերացիան: Մնացած եզրակացությունները թողնում եմ ձեզ...

 

Արմեն Վարդանյան