Քաղաքական և քաղաքացիական դաշտում պետք է հասկանալ ետ քայլի ժամանակը: Չկա այնպիսի բանակցային գործընթաց, որտեղ չգործի ետքայլի զկզբունքը:
Հին և միջին դարերում նույնիսկ, եթե հաղթանակը 100 տոկոսանոց է եղել ու սկսվել են բանակցային գործընթացներ, հաղթող կողմը միշտ էլ ինչ, որ բան զիճել է. կլինի դա հարկերի թեթևացումը, թե մայր լեզվով խոսելու իրավունքը կարևոր չէ:

 

Հայաստանում դեռ չի զարգանում ետ քայլի ինստիտուտը, չի ընդունվում կողքինի կարծիքը: Այս ամենի պատճառով էլ յուրաքանչյուր պայքար ինքնուրույն մարում է, որովհետև այդ պահի «լիդերը» մտածում է, որ իր խոսքն է ամենաճիշտը կամ էլ մտածում է, թե ետ քայլը որպես թուլություն կդիտվի: Դիվանագիտության մեջ թույլ կողմը կամ ուժեղ կողմը որոշվում է վերջնական արդյունքով:

 

Հ.Գ. Տիգրան Մեծն իր թագը դրեց Պոմպեոսի ոտքերի տակ, Պոմպեոսը թագը վերադարձրեց: Մեր արքան պահպանեց Արքայից Արքա տիտղոսը, կորցրեց արտաքին գրավյալ տարածքները, բայց վաստակեց մեծ դիվանագետի և հաղթողի կոչումը: Ետ քայլ և տվյալ պահին հզոր դիվանագիտական հաղթանակ:

 


Էդգար Խաչատրյան