Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար:

 


Այսօր' Արարատյան Հայրապետական թեմի, առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ-միջոցառում, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու <<Մանկունք>> երգչախումբի կողմից, (գեղ. ղեկավար' Լիլիթ Գրիգորյան, խմբավար' Նարինե Հայրապետյան): Միջոցառմանը ներկա էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, սարկավագներ, ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամներ, փոքրիկ երգիչների ծնողներ, բազմաթիվ հյուրեր: Համերգ-միջոցառումը սկսվեց երգչախմբի կատարմամբ' տերունական աղոթքով: Ողջ համերգ-միջոցառման ժամանակ երգչախմբի կատարումները հիացրեց ներկաներին, բայց այն, որ նրանց ընտրած երգացանկում կարևորագույն մի բան ակնհայտ էր' չկար ողբ, լալակնություն և որ ամենակարևորն էր առկա էր հաղթական ոգին և լավատեսությունը:

 


<<Մանկունք>> երգչախումբը դեռ շատ տարիներ առաջ է ձևավորվել և այսօր այն սերդափոխության իր բարի պտուղներն է տալիս: Եվ մենք այսօր վայեցինք նրանց անմեղ, քաղցրահնչյուն, հրեշտակային կատարումները: Թող որ մենք վայելենք ձեզ և դուք էլ կապված լինելով եկեղեցուն, սիրեք ու ապրեք աստվածատուր շնորհներով,- իր խոսքում ասաց տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Համերգ-միջոցառման ավարտից հետո, սրբազան հայրը երգչախմբի մասնակիցներին նվիրեց խաչեր, խաչի աղոթքներ և ս. Սարգիսը խորհրդանշող գրիչներ:

 


Ներկաներս ոգևորված ու տպավորված էինք փոքրիկ հրեշտակների կատարումներով, ովքեր մեկ ժամ կախարդել էին մեզ իրենց մաքրամաքուր կատարումներով:

 

 

 

 

Արթուր Հայրապետյան