Ինչ պետք է աներ "Ոչ Թալանին", որը չարեց, սակայն դեռ կարող է անել:
-

Մարդիկ բաժանվել են երկու մասի և կա երկու ճանապարհ: Մի կողմ թողնենք այն, թե ո՞վ է ճիշտ, ո՞վ ոչ: Դա ժամանակը ցույց կտա: Ի՞նչ է հնարավոր անել այս վիճակում:
Իմ կարծիքով ելքը մեկն է: "Ոչ թալանին" կարող է հայտարարել, որ իրենց կողմից սկսված շարժման շարունակությունը տեսնում են Ազատության հրապարակում, որը ցանկացած պահ կարող է գործողություններ անել' թեկուզ նորից բարձրնալ Բաղրամյան:
Բաղրամյան փողոցում մնացածները նոր շարժում են սկսել , նոր կոորդինատորներով: Այս պահին կա երկու տարբեր շարժումներ: "Ոչ Թալանին" պետք է հաջողություն մաղթի "նոր շարժմանը" և դրանով վիճաբանություններն ու վիրավորանքները դադարեցվում են: Այլևս միմյանց չեք քննարկում և քննադատում:
Հիշեք, այա պառակտումը ուղղորդվում է հրավիրված քաղտեխնոլոգներով, ֆեյքերի մեծ մասը ենթարկվում են հրահանգներին:

 

Ստեփան Դանիելյան