Երեկ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի առաջարկի մերժումը և Բաղրամյանի պողոտայի փակ պահելը նշանակում է,որ «Ո՛չ թալանին» սոցիալական շարժումը ոմանք վերածում են ՔԱՂԱՔԱԿԱՆ պայքարի,որը բացարձակ ձեռնտու չէ ո՛չ հասարակությանը,ո՛չ էլ հանրահավաքի մասնակիցներին,ովքեր հանդես են գալիս ՀՀ քաղաքացիների 99,9 % անունից...Շատ ուրախ եմ,որ կան քաղաքացիական ակտիվիստներ,որոնք շատ լավ հասկանում են այս խնդիրը և հանդես են գալիս կառուցողական տեսանկյունից....Նրանցից է «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը,ում վերջին հարցազրույցը aravot.am կայքին կոմպրոմիսային է և համընկնում է ԲՈԼՈՐԻ շահերին...

 

Մեր քաղաքացիական ակտիվիստները շատ լավ հասկանում են,որ իշխանությունները 100% չէին ընդունի իրենց ներկայացված ՎԵՐՋՆԱԳԻՐԸ...Դա մեծ վնաս կհասցներ իշխանությունների վարկանիշին...Ո՛չ մի երկրում և ո՛չ մի իշխանության համար դա ԱՆՀԵՏԵՎԱՆՔ չէր մնա...Իսկ այս կոմպրոմիսային որոշումը թույլ կտա մեր ակտիվիստներին շարունակել պայքարը «բիբինանմանների» դեմ և հարցը տեղափոխել իրավական ոլորտ՝բացահայտելով ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների փաստերը և աուդիտորներին «օգնել» ապացուցել,որ էլեկտրաէներգիայի գնի թանկացումը մեծ մասամբ այդ չարաշահումների պատճառով հասցված վնասների փոխհատուցուման փորձ էր,որը հանցագործ Ե.Բիբինը և նրա համախոհները փորձում էին ստանալ ժողովրդից...

 

Հ.Գ.Հուսով եմ,որ այսօր «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները կշռադատված որոշում կընդունեն և կապացուցեն,որ այս շարժումը ՈՉ մի կապ չունի «մայդանների» հետ...Ծայրահեղական և քամսիմալիստական հայտարարությունները փակուղի են տանում «շարժումը»...

 

Գագիկ Համբարյան