Արդեն մի քանի օր է շարունակվում է էլէներգիայի սկագնի դեմ պայքարը մայրաքաղաքում և մարզերում: Չնայած ոստիկանության բռնի ուժի գործադրումներին այն, գնալով ավելի է ընդլայնում իր մասնակիցների շրջանակը: Հատկանշական է, որ ի սկզբանե բողոքի ակցիայի հիմքերը դրվել է քաղաքացիական նախաձեռնությամբ՝ ինքնաբուխ, այլ ոչ թե քաղաքական հովանավորությամբ: Սակայն հիմնականում Նիկոլ Փաշինյանի "կենդանի պատից" հետո կարծես թե արթնանում են քաղաքական՝ դաշտում գործող, դաշտից դուրս մնացած կամ դաշտ մտնող ուժերը:

 

Առաջին հայացքից, բնական է, այս քաղաքական ուժերի ներգրավվածությունը դիտարկվում է որպես PR՝ առաջիկա ընտրությունների համար դիվիդենտ շահելու կամ ամրապնդելու, որն էլ կարող է դիտարկվել բացասական այն մասով, որ վտանգ է քաղաքացիականը սահուն քայլերով վերածել քաղաքականի և այս կերպ "հասարակ" շերտերը դուրս վանել պայքարից:
Մյուս կողմից, որպես այդպիսին, ուսումնասիրելով քաղաքականի և քաղաքացիականի հետագծերը, ապա այս "մարտում" հիմնավորված ամբիցիաները միանշանակ քաղաքացիակնինն են:
Սակայն այս ամենով հանդերձ, գոյություն ունի մեկ այլ իրողություն, որ այդ նույն ուժերի ներկայացուցիչները վերջապես քաղաքացիներ են և ամենևին էլ պարտադիր չէ, որ անպայման պետք է "պատկանելիության կաշկանդվածության աշխարհից" լինեն: Արտասահմանյան լրատվամիջոցների համար երևի թե հիմնական շարժառիթներից մեկն էլ հենց այս հանգամանքն է, որ ամեն կերպ փորձեր են անում "Մայդանյան" սցենարներ պիտակավորել:

 

Բողոքի ակցիայի խաղաղ ճանապարհը կախված է նաև հիմնական նպատակի դրոշակի երանգների անփոփոխ պահպանումից, որը որ մինչև այժմ կարելի է համարել հաջողված: Ոստիկանությունն էլ իր հերթին այդ դրոշակը չծածանելու այլ տարբերակ չունի՝ նման քաղաքացիական զանգվածի առկայության պարագայում:

 

Աշոտ Ծորմուտյան