Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2015-ի հունվար-մայիսին բարձրացել է 11,6 տոկոսով եւ կազմել 178 հազար դրամ, մասնավոր հատվածում' մոտ 207 հազար դրամ, աճելով 8,4 տոկոսով, պետականում' 158 հազար դրամ, աճելով 14,6 տոկոսով։

 

 


Միայն մայիս ամսվա արդյունքներով, միջին աշխատավարձը կազմել է 183 հազար դրամ, մասնավոր հատվածում' 213 հազար դրամ, պետականում' 162 հազար դրամ:

 

 

Անահիտ Գրիգորյան