System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին և ցուցարարների դեմ ոստիկանության կողմից ուժի կիրառմանը:

 

Նա տեղադրել է Երևանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերող մի նյութ և գրել.

 

«Այս հոդվածն ինձ երեք բան է հուշում՝

 

) Հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան և խստորեն կարգավորվեն ու վերահսկվեն անկախ մարմնի կողմից.

 

2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ամրապնդվում է.

 

3) Նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»: