Ժողովուրդ, շարժման հիմնական նպատակը ոչ էլեկտրաեներգիայի գինն է, ոչ երթը, ոչ ինչ-որ օրվա խնդիր լուծելը: Օրվա խնդիրները ընդամենը միջոցներ են կազմակերպված հանրություն ձևավորելու համար: Դա է այսօրվա միակ նպատակը: Դա այն գործիքն է, որը կարող է փոխել երկիրը և լուծել բազմաթիվ մեծ խնդիրները: Հակառակորդի հիմնական խնդիրը այդ շարժումը հենց սաղմնային վիճակում վիժեցնելն է և դրա համար պետք է մի տեղ բոլորին հավաքեն, սադրեն ու ջարդեն, որից հետո հենց շարժման մասնակիցները միմյանց մեջ ճիշտ ու սխալ կսկսեն որոնել ու կսկսվի հուսալքությունը: Դա իրենք լավ գիտեն անել, իսկ կազմակերպված հասարակություն ձևավոևելը մեզ համար նորություն է, մենք դեռ ձևը չգիտենք:
Դրա համար պետք է խնդիրը ճիշտ ձևակերպել, գործընթացը երկարաձգել և այդ ընթացքում բազմակենտրեն կառուցված ստեղծել: Երկարատև գործընթացի ռեսուրս հակառակորդը չունի, նրանց արագացված հանգուցալուծում է պետք:
Քայլերը պետք է մտածված լինեն իսկ որոշումների պատասխանատվությունը պետք է դնել հարահավաքների վրա' այսինքն հանրահավաքի բազմությունը պետք է որոշի ինչ անլ, որին պետք է միշտ մի քանի առաջարկություն արվի, որը ընդունվի, դա էլ արվի: Այսինքն որոշման պատասխանատվությունը բոլորինն է և ոչ մեկինը կոնկրետ: Մյուս կողմից իրենց ազդեցությունը որոշումների ընդունման վրա ազդելո'ւ կնվազի:
Ստեփան Դանիելյան