Վարկանիշային դասակարգումների շարքից. Աշխարհի ամենախաղաղասեր երկրները
Սիդնեյի տնտեսության և խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2007 թ-ից լույս տեսնող, Global Peace Index խորագիրը կրող ամենամյա վարկանիշային հետազոտությունը, որտեղ աշխարհի պետությունները դասակարգված են՝ ըստ խաղաղասիրության աստիճանի:
Վարկանիշային դասակարգման համար հիմք են հանդիսանում մի քանի տասնյակ հիմնարար ցուցանիշներ, առաջին հերթին՝ ռազմական հակամարտություններին պետությունների մասնակցությունը, նրանց ուժային կառույցների թվաքանակը, 1 տարվա կտրվածքով գրանցված սպանությունների թիվը և այլն. նշված ցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատվում է 1-5 բալանոց սանդղակով:
Ըստ այդմ, աշխարհի ամենախաղաղասեր պետությունների առաջատար տասնյակը հետևյալ տեսքն ունի՝
1. Իսլանդիա
2. Դանիա
3. Ավստրիա
4. Նոր Զելանդիա
5. Շվեյցարիա
6. Ֆինլանդիա
7. Կանադա
8. Ճապոնիա
9. Ավստրալիա
10. Չեխիա:
Ընդհանուր առմամբ 162 պետություններից կազմված աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը: ՀՀ-ի հարևաններից ամենախաղաղասերը Վրաստանն է՝ աղյուսակում զբաղեցնելով 79-րդ տեղը, Ադրբեջանը գտնվում է 132-րդ, Թուրքիան՝ 135-րդ, իսկ Իրանը՝ 138-րդ հորիզոնականներում: Ռուսաստանը հայտնվել է 152-րդ, Ուկրաինան՝ 150-րդ տեղերում:
Վարկանիշային ցուցակը եզրափակում են Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը, Հարավային Սուդանը, Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունը, Սոմալին,Սուդանը:
Արմեն Պետրոսյան