Վրաստանի ՆԳ նախարարության շուրջ 100 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների խմբի իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 5 երիտասարդ, ովքեր զբաղվել են Վրաստանի Պանկիսիի բնակավայրում ապրող տղամարդկանց շրջանում իսլամիզմի և վահաբիզմի գաղափարների տարածմամբ, ինչպես նաև՝ նրանց քարոզչությանը զոհ դարձած երիտասարդներին Սիրիա ուղարկելու գործով: Վերջիններս պետք է Թուրքիայի միջով անցնեին Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կազմում ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:
ՆԳՆ հայտարարության համաձայն՝ ձերբակալվածներից Այուֆ Բորչաշվիլին նշվածի շրջանակներում ակտիվ գործունեություն էր ծավալել Վրաստանում և բազմաթիվ պանկիսցիների արդեն իսկ հասցրել էր տեղափոխել Սիրիա և Իրաք:

 

Ձերբակալված ապագա ահաբեկիչների մոտ հայտնաբերվել են Թբիլիսի-Ստամբուլ չվերթի տոմսեր, նրանք արդեն պատրաստվում էին լքել Վրաստանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի Պանկիսիի շրջանի բնակիչները սիրիական հակամարտության անցած մի քանի տարիների ընթացքում լրջորեն ներգրավված են եղել այդ երկրի տարածքում իրականացվող ռազմական գործողություններում, մասնավորապես՝ Սայֆուլլահ Աշ-շիշանիին, նույն՝ Ռուսլան Մաչալիկաշվիլիին, ինչպես նաև իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումներից մեկի առաջնորդ, Վրաստանի Բիրկիանի գյուղի բնակիչ Թարխան Բաթիրաշվիլին (Աբու Ումար աշ-Շիշանին):

 

Ալիկ Էրոյանց