Վրաստանի նախկին նախագահ, իսկ ներկայում Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ձեռնամուխ է եղել բարեփոխումների գործընթացի իրագործմանը: Վերջինիս հրավերով Օդեսայի ոստիկանական համակարգը կգլխավորի Վրաստանի բարձրաստիճան սպա, գեներալ Գիա Լորթքիփանիձեն, ով արդեն իսկ անցել է գործի:
Սաակաշվիլիի խոսքով՝ մյուս աշխատակիցները կընտրվեն մրցութային սկզբունքի հիման վրա, տեղի ներկայացուցիչներից:

 

Բացի այդ, Սաակաշվիլին պատրաստվում է նաև սերտորեն համագործակցել Ուկրաինայի ՆԳ փոխնախարար, կրկին Վրաստանից, Էկա Զղուլաձեի հետ: Դրանով վերջինս նպատակ ունի բարեփոխել ս.թ. օգոստոսին գործարկվող «պատրուլային» ծառայության համակարգը:
Օդեսայի նահանգապետը, փաստորեն, պատրաստվում է Օդեսան վերածել Եվրոպայի ամենաանվտանգ բնակավայրի՝ ինչն, իր հերթին, կմեծացնի զբոսաշրջիկների հոսքը և ավելի կաշխուժացնի Օդեսայի կյանքը:
Հուսանք, որ դա նրան կհաջողվի:

 

Ալիկ Էրոյանց