Տեր իմ Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոս, ցավոք երբ խոսում են եկեղեցականներից, եկեղեցու ծառայողներից, սպասավորներից, ես շատ հաճախ հիշում եմ ինկվիզիցիան, ճիզվիտներին, հիշում եմ Ջորդանո Բրունոյին, Գալիլեո Գալիլեյի ուրացումը Կոպեռնիկոսի տեսությունից, նրա նկատմամբ եկեղեցու հետապնդումները, հալածանքները, Ժաննա Դը Արկին, մյուսներին, բոլորին…Բոլոր այրված, գլխատված, կախված, քառատված, թրատված, հալածված անմեղ «անհավատներին», անմեղ «մեղավորներին»…Հիշում եմ ծայրահեղական իսլամիստների վայրագությունները, նրանց հանցագործությունների, վայրագությունների նկատմամբ աշխարհի բոլոր-բոլոր հոգևորականների, նրանց առաջնորդների լուռ, անտրտունջ, պասսիվ, կրավորական, հարմարվողական, հանգիստ, վախվորած կեցվածքը:

 

Մինչդեռ բոլորը' Աստծո այդ «դեսպանները», աստծո խոսքը քարոզող բոլոր առաջնորդները միասին պետք է «լցվեին» Միջի Արևելք, Ուկրաինա, մյուս թեժ գոտիներ, այդ ծայրահեղականներին, այդ ազգայնականներին, պատերազմ հրահրողներին զսպելու, այդ վայրագությունները կանխելու համար…Բա էլ ու՞մ են պետք հոգևորականները'կնունքի, հարսանիքի, թաղման համա՞ր…
Բա էլ ի՞նչ հոգևորական, բա էլ հոգևորակա՞նս որն է…Պետք է անիծեին հզոր տերությունները ղեկավարող այդ խամաճիկներին' աշխարհի բոլոր այս վայրագությունները հրահրելու և լուռ, անտարբեր հետևելու համար…Անիծեին, պահանջեին, բողոքեին, պարտադրեին, հասկացնեին…Եթե ոչ այդպես, այլ անտարբեր, հանգիստ, ի միջայլոց, ապա էլ ու՞մ եք պետք…Եթե ոչ'ապա Քրիստոսն իզու՞ր խաչվեց…Ու՞մ են պետք այդ իմամներն ու մոլլաները…

 

Գուցե ժամանա՞կն է գոնե ապաշխարհեք բոլորդ… Բոլոր հոգևոր առաջնորդներդ' ինկվիզիցիայի, համակենտրոնացման ճամբարների, ցեղասպանությունների, պատերազմների, իսլամիստ ծայրահեղականների վայրագությունների համար….
Դուք ի՞նչ է, Աստծո առաջ պատասխանատու՞ չեք…

 

Ռոբերտ Մելքոնյան