«Մենք փոքր ժողովուրդ ենք, և երբ մերոնցից երկու հոգի հանդիպում ենք, արդեն իրադարձություն է։ Մենք մեր շուրջը մշտապես փնտրում ենք մեկին, որի հետ մեր լեզվով խոսենք։ Մեր քաղաքական կուսակցությունները պնդում են, թե երկրագնդի վրա շուրջ երկու միլիոն հայ է ապրում, բայց մեզնից շատերը այդ կարծիքին չեն։

 

Հաճախ ենք մենք թուղթ ու մատիտ առած նստում և, մտովի աշխարհի մի ծայրից մյուսը թռչելով, փորձում հաշվել, թե քանի հայ ապրելիս կլինի այս կամ այն երկրում' Սովետական Հայաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում, Ավստրալիայում և այլն, և այլն, յուրաքանչյուրի դիմաց հավանական ամենաբարձր թիվը դնում, ապա բոլորը գումարում իրար և ստանում ընդհանուր մի թիվ, որը միլիոնի էլ չի հասնում»:

 

Վիլյամ Սարոյան


Համլետ Աբրահամյան