Այս բուժիչ ըմպելիքն օգտագործելով կարելի է մաքրել լյարդն ու ձերբազատվել ավելորդ քաշից' առանց հավելյալ ջանքերի: Երբ օրգանիզմը լցվում է թունավոր նյութերով, լյարդը ի վիճակի չի լինում սովորականի պես կատարել իր գործառույթները: Դա այն հիմնական պատճառներից է, որը ստիպում է օրգանիզմին՝ ավելորդ քաշ հավաքել:
Լյարդի գործառույթները չկարգավորելու դեպքում ավելորդ քաշից ձերբազատվելու ցանկացած փորձ կարող է անհաջողությամբ ավարտվել: Այս պարագայում խորհուրդ եմ տալիս հետևյալ բաղադրատոմսով պատրաստված հյութ ըմպել 3 օր և մաքրել լյարդը թունավոր նյութերից:
Հյութն անհրաժեշտ է ըմպել 3 օր' օրական 3 անգամ, որի ընթացքում պետք չէ ծանր կերակուրներ ուտել: Փոխարենը հարկ է սնվել թեթև սննդարար ուտելիքով, ինչը կնպաստի լյարդի մաքրմանը:
Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է.
3 կիտրոն,
1 բաժակ կտրատած մաղադանոս,
5 նեխուրի ցողուն,
6 բաժակ ջուր:
Անհրաժեշտ է հարել կիտրոնի հյութը, մաղադանոսը և նեխուրը միասին' բլենդերում, ապա մի փոքր ջուր ավելացնել և կրկին հարել: Օրական ըմպել 2 բաժակ՝ բաժանելով 3 օգտագործման, ուտելուց առաջ: Կարելի է կրկնել գործընթացը 7-10 օր հետո: