Բրիտանացի խորհրդատու-դիետոլոգ Շոն Փորթերն առանձնացրել է առավել կարևոր մթերքները, որոնք անհրաժեշտ է ներառել սննդակարգում տեսողությունը բարելավելու համար:
Կանաչ տերևավոր բանջարեղեն
Կանաչ բանջարեղենը հարուստ է լյութեինով՝ սննդանյութ, որը շատ կարևոր է աչքերի առողջության համար, պարունակվում է ակնաբյուրեղում և ցանցաթաղանթում: Համարվում է, որ լյութեինն օգնում է կլանել վնասակար կապույտ և ուլտրամանուշակագույն լույսը:
Վառ մրգեր և բանջարեղեն
Աչքերի ցանցաթաղանթին անհրաժեշտ է А վիտամին՝ գիշերային տեսողության համար: Հարկ է ավելի շատ վառ մրգեր և բանջարեղեն օգտագործել, ինչպիսիք են՝ գազարը, քաղցր կարտոֆիլը, մանգոն, պապայան և բուլղարական պղպեղը, քանի որ բետա-կարոտինի՝ սննդանյութի, որն օրգանիզմում վերածվում է վիտամին А-ի, լավ աղբյուր են: Վիտամին А է պարունակում նաև պանիր, ձուն, յուղոտ ձուկը, կաթը, յոգուրտը:
Հնդկահավ, կակղամորթեր և արևածաղկի սերմեր
Ցինկը նպաստում է աչքերի տեսողության պահպանմանը։ Դրա լավ աղբյուր են անճարպ միսը, ինչպիսին հնդկահավինն է, հատիկավոր մշակաբույսերը և արևածաղիկը, ինչպես նաև ծովախեցգետինը, ոստրեն և սարդինան:
Հապալաս և մոշ
Հապալասը, կապույտ հապալասը և մոշը պարունակում են պիգմենտ, որը կարող է ցանցաթաղանթի բջիջները պաշտպանել ծերությամբ, լույսով, դիաբետով պայմանավորված վնասներից:
Օմեգա-3 ճարպային թթուներ
Մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն մեկ բաժին յուղոտ ձուկ օգտագործել, ինչպիսիք են՝ սաղմոնը կամ թյունոսը:
Վրեժ Հովսեփյան