Իմ սերունդի մանկությունը բավականին հագեցած ու դեպրեսիվ անցավ, քանի որ մանկապարտեզում տարհանվեցինք երկրաշարժի պատճառով, այնուհետև պատերազմ և պատերազմից բխող զրկանքների միջով անցնելուց, եկավ կիսաքրեական իշխանությունների ժամանակը և անցանք պայքարի:
Հետադարձ հայացք գցելով հասկանում եմ, որ մանկություն-պատանեկություն ժամանակահատվածս այնքան էլ երանելի չի անցել, սակայն արժեհամակարգային առումով իմ մեջ կարողացել է ձևավորել մարդու և քաղաքացու կերպարը: Այժմ այդ ամենը գիտակցում ու վերաիմաստավորում եմ, բայցևայնպես մեր մանուկներին մաղթում եմ խաղաղ երկինք և նոր Հայաստանի կերտման համար ջիղ ու գիտելիք:
Շնորհավոր պստոներ
դը Փամբ
Արմեն Փամբուխչյան