Անկախությունը ոչ միայն գաղափար է, ազգի հավաքական ինքնության արժեհիմք, այլև կենսակերպ, որը գաղափարի կենսունակության սնունդն է: Անկախությունն այլևս չպետք է մնա զուտ որպես գաղափարաբանական երևույթ, այն պետք է համակվի ֆունկցիոնալ բաղադրիչով: Սա է անկախության ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական շարունակության գրավականը, առանց որի՝ այն կմնա որպես հավերժ ձգտման արժեք, երազանք կամ միֆ: Երբ մարդը գիտակցելով կենսգործում է իր անկախությունը, դրանից կերտում իր ազատությունը և դրանք դարձնում իր ստեղծագործական մտքի անբաժանելի ուղեկիցները, ապա անկախությունը հարատև է և ազգի զարգացման խթանը: Մայիսի 28-ն այսպիսի խորհրդով պատգամ է:

 

Թող այլևս մեր ժողովուրդն անկախության ձգտելու անհրաժեշտություն չունենա: Փառք այն հերոսներին, ովքեր տվեցին մեզ անկախ ու ազատ ապրելու իրավունք:

 

Արման Սահակյան