Գործուղում արտակարգ ռեժիմով

 

ՀՀ պաշտոնյաների հաճախակի ուղևորությունները ոչ միայն նյարդայնացնում են հասարակությանն ու մամուլի ներկայացուցիչներին, այլև թանկ են նստում բյուջեի վրա:
Կառավարության այսօրվա նիստում բարձրացված կարորագույն հարցերից մեկը վերաբերել է գործուղումներին: Վերջ շռայլ ծասերին. կառավարության անդամներն այսուհետ գործուղումների կգնան միայն առավել կարևոր այցերի դեպքում:

 

Վարչապետը Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է. «Իհարկե, պետք է քննարկենք, եթե այցը կարևոր է' պետք է գնալ, բայց նվազ կարևոր այցերը պետք է մերժվեն»:
Լրատվամիջոցներում պաշտոնյաների գործուղումները հաճախ են լուսաբանվում ծախսերի տեսանկյունից, նշելով, թե որոշ ուղևորություններ ավելորդ են ՀՀ համար:

 

Այցերի կրճատման շնորհիվ հնարավոր կլինի տնտեսումներ անել: Եթե հետևենք մամուլի հրապարակումներին, ապա երբեմն պաշտոնյաների գործուղումները բյուջեի վրա կրկնակի կամ եռակի թանկ են արժենում, քանի որ էկոնոմ կլասի տոմս գնելու փոխարեն նախընտրությունը տրվում է բիզնես կլասին:

 

Նարե Սարգսյան