ԵՂԵՔ ԱՉԱԼՈՒՐՋ, ԱՌՆՎԱԶՆ՝ ԼՈՒՐՋ 
«...Հասկանալի է, որ ոչ մեկը չի հորդորում կամ ցանկանում սահմանափակել մարդկանց շփվելու, հաղորդակցվելու ազատությունն ու հնարավորությունը, բայց ամեն դեպքում պետք է իմանալ, թե ում հետ ես հաղորդակցվում:
Առավել եւս, վաղուց արդեն ժամանակն է, որ մեդիա գրագիտությունը հասնի գոնե այն «խաղամակարդակին», երբ մարդիկ առանց կողմնակի հուշումների էլ գիտեն, որ այս, այն եւ այն մյուս ինտերնետ «լրատվական» ռեսուրսը իրականում ադրբեջանական կայք է, որի խնդիրը հենց քայքայիչ-դիվերսիոն աշխատանքն է: Հետեւաբար, նախ, չարժե նման կայքերում զետեղված «ցնցող» տեղեկությունները, թութակի կամ «քսերոքսի» ապարատի տրամաբանությամբ, մեխանիկորեն տարածել՝ ակամայից դառնալով ադրբեջանական տեղեկատվական կամ քարոզչական դիվերսիայի գործիքը:

 

Օրինակ, նման ադրբեջանական ռեսուրսներից մեկը armenianreport.com կայքն է (այլ կայքեր էլ կան), որից հաճախ են «լուրեր» քաղում ու տարածում տարբեր հայ օգտատերեր՝ առանց խորամուխ լինելու, որ փաստորեն զբաղվում են ադրբեջանական քարոզչության տարածմամբ: Որպեսզի ոմանց ավելի հասկանալի լինի, դա գրեթե նույն բանն է, եթե սահմանը պահող, դիրքում կանգնած մեր զինվորի վրա թիկունքից կրակեն:
Եղեք աչալուրջ, առնվազն՝ լուրջ»:

 

Արմեն Հակոբյան