Ալիեւը կամ պախմելից չի կարողանում դուրս գալ:
Կամ դադարել է վերահսկել իրավիճակն իր երկրում, էլ առավել' արտաքին քաղաքականության վեկտորում:

 


Իլհամը ոչ միայն չի գնացել Ռիգա' հզոր դիվիդենտներ պարգեւելով Հայաստանին:
Հիմա էլ չի ստորագրում ընդհանուր «Արեւելյան գործընկերության» Հռչակագիրը' Ղարաբաղին առնչվող ձեւակերպումների պատճառով:

 


-Չէ' չեմ կարծում, որ դրանով ուզում է'էդպես հարբած' կոշիկախառը Ռուսաստանի սիրտը մտնել:
Հ.Գ.Ղարաբաղը Ռուսաստանի գրպանում չէ, որ լավություն անի Ալիեւ-Պուճուրին, հանի տա, ասի'
-Պուճուրը պախմելից դուրս արի:

 


Եւ հետո' այսան թարսվել արեւմուտքին, Բրիտիշ Պետրոլյումի քաղաքական եւ տնտեսական բազիսի վրա կայանած Ադրբեջանի համար շատ ռիսկ է:
Եւ այն էլ' Բաքվում տեղի ունենալիք Եվրոպական օլիմպիական խաղերի նախաշմին:
Մանավադ որ'

 


ա/.Ադրբեջանական ընդդիմությունն այս օրերին տրենինգներ էր անցնում ԱՄՆ-ում:
բ/.Ինքը' պախմելված Պուճուրն էր խմելու ու օյաղության արանքներում սթափվում ու ասում.
-Արեւմուտքն ուզում է հեղափոխություն անել Ադրբեջանում:
Դու ասացիր, Պուճուր:

 

 

Կարմեն Դավթյան