Այսօր Թեհրանում ուրբաթօրյա նամազի ժամանակ հնչած քաղաքական ելույթները վերաբերել են գերազանցապես ԱՄՆ-ին և նրա՝ ԻԻՀ հանդեպ ծավալած քաղաքականությանը:

 


Իմամջոմե այաթոլլահ Մոհամմադ Ալի Մովահեդդի Քերմանին հայտարարել է, որ Արևմուտքը և ԱԷՄԳ-ն ԻԻՀ միջուկային հիմնախնդրի լուծման հարցում պատրանքներով են առաջնորդվում, քանզի նշում են, որ Թեհրանի հետ համաձայնությունը պետք է հանգեցնի Իրանի կողմից Իսրայելի պաշտոնական ճանաչմանը և Իրանը պետք է թույլ տա ԱԷՄԳ-ի փորձագետներին պարբերաբար ուսումնասիրություններ կազմակերպել ԻԻՀ ռազմաբազաներում:

 


«Դրան ի պատասխան՝ մենք հորդորում ենք նրանց հրաժարվել այդ մտքերից և գիտակցել, որ Իրանը նույն Իրանն է մնացել, ոչինչ չի փոխվել, և եթե պետք լինի, կարող ենք հանգիստ շարունակել տարիներ շարունակ իրականացրած մեր դիմադրության քաղաքականությունը», - նշել է իմամջոմեն:

 

Ռուդիկ Յարալյան