Երբ ես լինեմ Ռուսաստանի Դաշնության տարածքում և գնամ հիվանդանոց, ինձ ուղարկեն Էսինչ էսինչովիչի, կամ էսինչովնայի մոտ , դա նորմալ է. Ռուսաստանում այդպես են դիմում բժիշկներին և մյուսներին : Երբ ես Լինեմ Ռուսաստանի Դաշնության տարածքում և գնամ դպրոց ,դիմեմ մի մանկավարժի товарищ տերմինով դա նորմալ է. Ռուսաստանում ԽՍՀՄ ավանդույթները ,կապված ուսուցչին դիմելու հետ, պահպանված են : Ժամանակին, երբ Հայաստանը կամա թե ակամա ԽՍՀՄ կազմում էր, մեզ մոտ էլ դա նորմալ էր. ժամանակներն էին այդպիսին:

 

Ես այդպես էլ չկարողացա հասկանալ, թե ինչու 23 տարվա անկախություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքում , մինչև այսօր բժիշկները ովիչ, ովնա վերջավորությամբ են ներկայանում, իսկ դպրոցներում մանկավարժները շարունակում են մնալ ընկեր, այլ ոչ'օրիորդ, տիկին և պարոն:

 

Տիգրան Մկրտչյան